24.10.2014|
13:08
Մենք՝ հայերս, մի առանձնահատկություն ունենք. ում չենք սիրում՝ չենք էլ նկատում նրան, իսկ ում սիրում ենք, հատկապես ամենաարժանավորներին, սիրում ենք՝ տանջելով, սիրում ենք՝ սիրտը խոցելով, միաժամանակ ներքուստ զգալով նրա մեծությունը, գնահատելով մարդկային որակները, ստեղծած մնայուն արժեքները։